«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ակումբի փնտրտուքների մեջ է։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, պորտուգալացին իր ծառայություններն է առաջարկել «Ինտերին»։ Ըստ աղբյուրի՝ Կրիշտիանուն իր ծանոթների միջոցով կապ է հաստատել «ներաձուրիների» ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը։
Նշվում է, որ իտալական գրանդը մերժել է առաջարկը, քանի որ 37-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է ստանալ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Ռոնալդուն դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։