Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է դիտարկում կիսապաշտպան Ռեյնիերի համար։
Բրազիլացի ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արքայական ակումբին», վերջին երկու մրցաշրջանները վարձակալական հիմունքներով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Ընդհանուր առմամբ բրազիլացին «մեղուների» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը վնասվածքների և ադապտացվելու հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ ամրապնդվել գերմանական ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Պորտուգալիայի առաջնություն։ Վերջինիս ցանկանում է վարձակալել «Բենֆիկան»։