ՈւԵՖԱ-ի նախագահը խոսել է Կոնֆերենցիաների լիգան քննադատողների մասին.
«Որոշ խելացի մարդիկ ասում էին, որ դա անիմաստ մրցաշար է: Բայց հետո նրանք տեսան «Ռոմայի» և «Ֆեյենորդի» միջև եզրափակիչը, որն իր մակարդակով նման էր Եվրոպայի լիգային: Միակ բանը, որ նրանք կարող էին քննադատել, մարզադաշտի փոքր լինելն էր։
Բայց իսկական հանճարը Ժոզե Մոուրինյուն է: Նա հուզված էր, երբ ես խոսեցի նրա հետ եզրափակիչից հետո»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Իտալական ակումբը դարձավ մրցաշարի պատմության առաջին գավաթակիրը։