«Ռոմային» առաջարկել են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ Ժորժե Մենդեշը նոր ակումբ է փնտրում իր հաճախորդի համար։ Գործակալը հարձակվողի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»: Մենդեշը ներկայացնում է նաև հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի շահերը, և դա նպաստում է Ռոնալդուի հնարավոր տեղափոխությանը։
Ռոնալդուի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից» հավանական է այս ամառ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոելին Մենդեշի հետ քննարկել է Կրիշտիանուի հնարավոր տեղափոխությունը։ Տեղեկություն կար նաև Ռոնալդուի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին։
Հետո հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վաճառել հարձակվողին և հույսը դնում է նրա վրա առաջիկա մրցաշրջանում։