Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր Հռոմում կգոտեմարտի ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար:
97 կգ քաշայինների եզրափակչում Ալեքսանյանը երեկոյան կգոտեմարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:
Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Առաջին ալիքը:
Հիշեցնենք` Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում 9-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ արդեն կիսաեզրափակչում 8:1 հաշվով ջախջախեց ֆին Կուոսմանենին :
ALEKSANYAN (ARM) cruises into the semi finals with an 9-0 victory over MILOV (BUL) 🇦🇲 #uww #unitedworldwrestling #wrestling #olympicwrestling #wrestle #wrestler #koshti #کشتی #борьба pic.twitter.com/E9XHxAJpry
— United World Wrestling (@wrestling) February 11, 2020
Այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: ԵԱ-ի եզրափակչում նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քեմալը:
Ղարիբյանը տպավորիչ հաղթանակներով հասավ մինչև եզրափակիչ: Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Ավգուստին Սպասովին:Քառորդ եզրափակչում Ղարիբյանը 8:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում նույն` 8:0 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի ներկայացուցիչ Հելարի Մաեգիսալուին:
Հունահռոմեականների պայքարի վերջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ մրցակցին կիմանա ավելի ուշ:

Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար դեռևս միակ մեդալը նվաճել է 77 կգ քաշային Կարապետ Չալյանը`արժանանալով բրոնզե մեդալի: