«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Վիերին խոսել է «ներաձուրիների» կողմից Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու մասին։
«Լուկակուն լավ ֆուտբոլիստ է։ Նա շատ գոլեր է խփել այս ակումբում։ Սակայն, զուգահեռ այդ ամենին նա նույն կերպ չխաղաց «Չելսիում»։
Հիմա պետք է ապացուցի, որ «Ինտերում» այլ ֆուտբոլիստ է։ Ռոմելուն պետք է հիշի իր կողմից ցուցադրած ֆուտբոլը, որով «Ինտերի» երկրպագուները սիրում էին իրեն»,- Վիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։