Այսօր՝ հունիսի 14-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։
«Արարատի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիան»։
Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։