Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է «Ռեալի» ներկայացուցիչ Վինիսիուս Ժունիորը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։
Նշենք, որ միայն բրազիլացի խաղացողի տրանսֆերային արժեքն է հատում 100 մլն եվրոյի շեմը։
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 1,2 մլն եվրո։