Որոշ իսպանական լրատվամիջոցներ երեկ տեղեկություն են տարածել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն դավաճանել է հայտնի երգչուհի Շակիրային 17-ամյա թիմակից Գավիի մոր հետ։
Այնուամենայնիվ, այս տեղեկատվությունը կարծես թե կեղծ է: Goal Spain-ը հայտնել է, որ իրականում խոսքը ոչ թե թիմակցի մոր, այլ 20-ամյա ուսանողուհու մասին է։
«Պիկեի և Գավիի մոր մասին լուրերը կեղծ են, ճիշտ չեն: Աղջիկը 20-ամյա ուսանողուհի է, ով աշխատում է որպես մատուցողուհի»,- պարզաբանել է իսպանացի լրագրող Ռուբեն Ուրիա Գոնսալեսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչուհի Շակիրան որոշել է բաժանվել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից։