«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կարմիր սատանաներն արդեն կապ են հաստատել դարպասապահի ներկայացուցիչների հետ՝ պարզելու հնարավոր գործարքի մանրամասները։
Այս ամառ ավարտվում է Մամարդաշվիլիի պայմանագիրը «Վալենսիայի» հետ, իսպանացիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը։