ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապեի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ քննադատություններին, հայտնում է BBC Sport-ը:
Այն բանից հետո, երբ հարձակվողը որոշեց մնալ փարիզյան ակումբում, հայտնի դարձավ, որ Լա Լիգան կարող է դիմել ՈւԵՖԱ-ին և դատարան, քանի որ Մբապեի նոր համաձայնագիրը կարող է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։
«ՈւԵՖԱ-ն ունի բավականին խիստ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններ: Ով կհարգի մեր կանոնները, կարող է մասնակցել մեր մրցաշարերին։ Նա, ով չի հետևում կանոններին` չի մասնակցի:
Տեսեք, ոչ Ռեալը, ոչ էլ որևէ մեկը ՈւԵՖԱ-ին չի կարող ասել, թե ինչ անել: Նրանք վրդովված են, բայց որքան գիտեմ, նրանց առաջարկը նման է եղել ՊՍԺ-ի առաջարկին»,- ասել է Չեֆերինը: