Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
22-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Անգլիական թիմերը կարող են մրցակցել «Մոնակոյի» հետ, սակայն ինքը՝ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կմնա Գերմանիայում։ Նդիկան ցանկանում է իր թիմի հետ խաղալ Չեմպիոնների լիգայում։
Այս մրցաշրջանում Էվան Նդիկան անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն օգնեց «Այնտրախտին» հաղթել Եվրոպա լիգայում: