Մադրիդի «Ռեալը» 20 տարով պայմանագիր է կնքել ներդրումային Sixth Street ընկերության հետ։
Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը մայիսի 18-ի նիստում պայմանագիր է ստորագրել ներդրումային Sixth Street ընկերության, ինչպես նաև Legends պրեմիում սպորտային ընկերության հետ՝ զարգացնելու «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ժամանցի և հանգստի համար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Մադրիդի «Ռեալը» կստանա մոտ 360 միլիոն եվրո՝ ակումբի ցանկացած գործունեության մեջ ներդրումներ կատարելու համար: Այս գործարքի շնորհիվ Sixth Street-ը կարող է 20 տարի շարունակ անցկացնել որոշ միջոցառումներ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: