«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից, կարող է հայտնվել «Ռոմայում», հայտնում է La Repubblica-ն:
Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է մնալ Ա Սերիայում: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին Դիբալայի՝ «Ինտեր» տեղափոխության մասին, սակայն վերջին շրջանում խաղացողը հակված է Հռոմ տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստը նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: