Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մայիսի 28-ին Տիրանա կմեկնեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները, հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մինչ այդ, մեր հավաքականները այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց հավաքականը՝ Օլիմպավանում:
Հայտնի են նաև թիմերի կազմերը․
Տղամարդիկ՝
Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան — երկուսն էլ ՝ 81 կգ
Անդրանիկ Կարապետյան , Վարդան Մանուկյան — երկուսն էլ՝ 89 կգ
Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան — երկուսն էլ՝ 96 կգ
Սամվել Գասպարյան — 102 կգ
Արսեն Մարտիրոսյան — 109 կգ
Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան — երկուսն էլ՝ +109 կգ:
Կանայք՝
Իզաբելա Յայլյան — 55 կգ
Տաթև Հակոբյան — 76 կգ
Հռիփսիմե Խորշուդյան — 87 կգ:
Մրցաշարի մեկնարկի նախօրեին տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որտեղ ելույթ կունենա Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի 2023 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: