Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտում երկրի գավաթն էին վիճարկում «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Խաղի հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ թիմերը ևս չկարողացան հաջողության հասնել։
Հաղթողը պարզ դարձավ 11-մետրանոց հարվածաշարով, որն ավելի դիպուկ իրացրին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները (6-5)՝ նվաճելով Անգլիայի գավաթը։
Որոշիչ 11-մետրանոցն իրացրեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը։ «Չելսիից» անվրեպ իրացրին Սեզար Ասպիլիկուետան և Մեյսոն Մաունթը, որի գնդակը հետ մղեց Ալիսոն Բեկերը։ Սադիո Մանեի իրացրած 11-մետրանոցն էլ հետ մղեց Մենդին։