Սլովակիայի Ֆորտունա լիգայի 9-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Սերեդին» ու 3-0 հաշվով հաղթանակ տարավ։
«Սլովանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը՝ աչքի ընկնելով 34-րդ և 65-րդ րոպեներին։
Բարսեղյանը փոխարինվեց 70-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Սլովանը» 73 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։