«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է իր նշանակումը Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այսպիսի թիմի ղեկը: Ինձ շատ է ոգևորում Եվրոօայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու հեռանկարն այնպիսի թիմի հետ, որը ծարավ է հաղթանակների և շատ հեռանկարային է»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Ավստրիական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: