«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունից դուրս մնալը: Մրցաշարի 1/4 եզրափակչում կատալոնական թիմը 0:1 հաշվով պարտվել է «Աթլետիկին».
«Արդյունքները միշտ նշանակություն ունեն: Թիմը լավ խաղամակարդակ ցույց տվեց: Լինում են օրեր, երբ դու կարող ես գոլ խփել մեկ հարվածի արդյունքում, բայց լինում են նաև այնպիսիք, երբ անգամ 10 հարվածից հետո գոլ չես խփում:
Չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված` ոգեշնչման, վստահության կամ մեկ այլ բանի հետ: Կան պահեր, որոնք չեն կարող վերահսկել ո՛չ մարզիչը, ո՛չ ֆուտբոլիստները, և սա այդ պահերից էր:
Ամեն ինչ լավ էր, բացի արդյունքից: Տխուր է, որ մենք դուրս մնացինք, բայց կարծում եմ` սա քայլ առաջ էր: Ինձ համար շատ կարևոր պահեր նկատեցի»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ավելի վաղ «Ռեալը» պարտվել էր «Ռեալ Սոսյեդադին» ու նույնպես դուրս մնացել Իսպանիայի Գավաթից: