Ապրիլի 2-ին կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմակերպած «Գրան Պրի 2022» բաց առաջնությունը, որին Հայաստանի և ևս 5 երկրի ներկայացուցիչ է մասնակցել՝ ընդհանուր առմամբ 250 մարզիկ: Առաջնությանը, բացի Հայաստանից, մասնակցել են նաև Լատիվայի, Լիտվայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով, մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայել մրցագորգի վրա իրենց լավագույնս դրսևորելու համար, ինչի արդյունքում մենամարտերը մեկը մյուսից թեժ ու դիտարժան են ստացվել։
Նշենք՝ առաջնության չեմպիոններին պարգևատրել է միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Շիհան Դևիդ Փիքթալը։ Նա դեռևս Հայաստանում է, անցկացնում է սեմինար-պարապմունքներ ֆեդերացիայի մարզիկների և մարզիչների համար, ինչպես նաև վերապատրաստման սեմինար-պարապմունքներ մարզչական կազմի համար։
Առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ էլ Դևիդ Փիքթալը ֆեդերացիայի 2 մարզիկի և 4 մարզչի հանձնել է իրենց սև գոտիները`


