«Բարսելոնան» վերսկսում է բանակցությունները եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի հետ: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Իսպանական ակումբը դեռ ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Դեմբելեի հետ։ Ֆրանսիացու նոր պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ Դեմբելեի գործող աշխատանքային պայմանագիրը Բարսայի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
«Չելսին» և ՊՍԺ-ն ցանկանում են խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով: