Դանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Վելյեն» 2-0 հաշվով հաղթեց «Օդենսեին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին։
«Սիլկեբորգը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Միդտյուլանդին»․ Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Վելյեն» 16 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում, «Սիլկեբորգը»՝ 31 միավորով 6-րդը։