«Մանչեսթեր Սիթին» և բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» համաձայնության են եկել հարձակվողական ոճի կիսապաշտպան Սավիո Մորեյրայի տեղափոխության հարցում։
Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Պաշտոնական հայտարարությունը կարվի մոտ ժամանակներս։
Տրանսֆերի արժեքը կկազմի 6,5 մլն եվրո՝ գումարած տարբեր բոնուսներ։