Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, թե ով կարող է փոխարինել հարձակվող Քարիմ Բենզեմային «Բարսելոնայի» դեմ խաղում։
Ֆրանսիացին վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը։
«Բեյլը այլընտրանք է Բենզեմային, ինչպես և Մարիանոն, Յովիչը, Իսկոն և Ռոդրիգոն: Տարբերակները շատ են, բայց ես կընտրեմ այն, որը, կարծում եմ, լավագույնն է այս հանդիպման համար»,- ասել է Անչելոտին նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 20-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։