Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է CAS-ի որոշումը՝ մերժելու Ռուսաստանի բողոքը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար փլեյ-օֆֆից հեռացվելու վերաբերյալ։
— Ում հարցնեք, բոլորը կասեն, որ քաղաքականությունն ու սպորտը անհամատեղելի են։ Բայց, ցավոք, առնվազն տասը տարուց ավելի է, որ քաղաքականությունը ներխուժել է սպորտ: Այն ամենուր է: Տեսեք, թե ինչ է կատարվում օլիմպիական մարզաձևերում. հիմա այս երկու բաներն անբաժանելի են։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս որոշումը կայացրել են, առաջնորդվել են զուտ քաղաքականությամբ։ Սրա մեջ ուրիշ բան չկա։ Հիմա սպորտը մեծ քարոզչություն է։
— Ի՞նչ է լինելու հետո Ռուսաստանի առաջնության հետ: Կհեռանա՞ն բոլոր լեգեոներները։
— Հիմա և խաղացողները, և մարզիչները, և ակումբների ղեկավարները, բոլորի գլխում այս իրավիճակն է: Հիմա սպորտի մասին, իմ կարծիքով, մարդիկ այնքան էլ շատ չեն մտածում։
— Նման իրավիճակում շանս կա՞, որ Մխիթարյանը կհամաձայնի ամռանը գալ ռուսական ակումբ։
— Այժմ նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու Եվրոպայի թոփ-5 առաջնություններում- ասել է Մինասյանը РБ Спорт-ի հետ հարցազրույցի ժամանակ։