Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դժվար թե խաղա «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում։
Ֆուտբոլիստը բաց է թողել թիմի նախախաղային մարզումը։
«Բարսելոնայի» դեմ հանդիպումը հաստատ բաց կթողնեն Ֆերլանդ Մենդին ու Գարեթ Բեյլը։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 20-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։