«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտածում է Ռալֆ Ռանգնիկին թիմի մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Ինչպես հայտնում է Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գերմանացուն հեռացնել՝ չսպասելով մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ Ռանգնիկը համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո նա կդառնա ակումբի մարզական խորհրդատու։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում հինգերորդն է։ Ակումբը նաև դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։