«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կատալոնացիները և մի շարք այլ եվրոպական ակումբներ, որոնց անունը չի նշվում, դիտարկում են 25-ամյա իսպանացու հետ պայմանգիր կնքելու տարբերակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը», որտեղից ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տոտենհեմ» 2020 թվականի սեպտեմբերին, ունի խաղացողին 40 միլիոն եվրոյով հետ գնելու առաջնահերթ իրավունք։
2021/22 մրցաշրջանում Ռեգիլոնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։