Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման նախօրեին «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողի խնդրանքով համեմատել է իր թիմի և «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային շուկայում կատարվող ծախսերը։
«Խոսքը համեմատության մասին չէ, ես այնտեղ չեմ եղել և չգիտեմ: Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Յունայթեդը» ավելի շատ էր ծախսում, քան «Չելսին» տիտղոսներ նվաճելու համար: Սա բացառություն չէ:
Լավագույն խաղացողներին ձեռք բերելու համար հիմնականում պետք է ավելի շատ ներդրումներ անել, քան մյուս ակումբները։
Կան բացառություններ, քանի որ ֆուտբոլն այնքան գեղեցիկ է: Երբեմն թիմերն արժանի չեն տիտղոսի, բայց, այնուամենայնիվ, նվաճում են այն»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: