Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Բոխում» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» հանդիպումը դադարեցվել է երկրորդ խաղակեսում այն բանից հետո, երբ «Բոխումի» մարզադաշտի տրիբունաներից բաժակ են նետել մրցավարի օգնական Քրիստիան Գիտելմանի գլխին։
Խաղն ընդհատվել է 71-րդ րոպեին 2-0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի», մրցավարներն ու ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը։ 20 րոպե անց հայտարարվեց, որ հանդիպումը չի վերսկսվի։