«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Բարսելոնան» այժմ ցուցադրում է իր՝ այս տարվա լավագույն ֆուտբոլը։ Մենք մտածում ենք մնացած խաղերից յուրաքանչյուրում հաղթելու մասին, այդ թվում՝ «Բարսելոնային»։ Մենք գիտակցում ենք, որ առավելություն ունենք, բայց հիմա կարևոր է չկորցնել այն»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանիայի առաջնությունում առաջին տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը»։ Կառլո Անչելոտիի թիմը առաջնության 28 խաղում վաստակել է 66 միավոր։ Երկրորդ տեղում «Սևիլիան» է։ Անդալուզցիները վաստակել են 56 միավոր։ Երրորդ տեղում Բարսելոնան է 51 միավորով։