«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում և ավարտեց պայքարը մրցաշարում։
Անգլիական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկար տարիների ընթացքում առաջին անգամ ռիսկի է դիմում մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դուրս է մնացել մրցաշրջանի բոլոր մրցաշարերից, իսկ Պրեմիեր լիգայում նրա չեմպիոնության շանսերը կարելի է տեսական համարել։ «Յունայթեդը» ԱՊԼ-ի ավարտից 9 տուր առաջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 20 միավոր:
Վերջին անգամ Ռոնալդուն առանց թիմային տիտղոսի մնացել է 2009/10 մրցաշրջանում, երբ «Ռեալի» հետ Լա Լիգայում արծաթ նվաճեց, դուրս մնաց Իսպանիայի գավաթից, իսկ 1/8 եզրափակչում՝ Չեմպիոնների լիգայից։