«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կահնը խոսել է ակումբի նպատակների մասին։
«Մենք հստակ գիտենք՝ ինչի ենք ուզում հասնել սպորտում։ Մեր նպատակը ամեն տարի Չեմպիոնների լիգան հաղթելն է։
Դա ենթադրում է այն, որ մենք թիմի հստակ ուժեղացում ենք իրականացնում, ինչպես նաև նոր պայմանագրերի վերաբերյալ բանակցություններ ենք սկսում մեր ունեցած ֆուտբոլիստների հետ։ Գալիս է մրցաշրջանի որոշիչ պահը։ Հիմա միայն նշանակություն ունեն Բունդեսլիգայում տաասներորդ անընդմեջ հաղթանակն ու Չեմպիոնների լիգան։ «Բավարիան» հայտնի է նրանո, որ մնում է պայքարի մեջ, երբ դա ամենից կարևորն է»,- Կահնի խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։