ՊՍԺ-ն հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հրավիրելու հարցում։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, փարիզեցիների ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները իտալացի մասնագետի հետ։ Ըստ աղբյուրի՝ Կոնտեն լոնդոնյան ակումբի հետ իր պայմանագրում կետ ունի, որը թույլ է տալիս նրան հեռանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
ՊՍԺ-ն 28 տուրից հետո 65 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Փարիզցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից՝ 1/8 եզրափակիչում պարտվելով Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում 8-րդն է։ Կոնտեն իր հերթին ակնարկել է, որ կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։