«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեի հետ։
«Երբ առաջին անգամ տեսա Մբապեին, ասացի, որ նա Պելեին է նման։ Բոլորը մտածեցին, թե ես մի քիչ գժվել եմ, բայց նա հասավ այդ մակարդակին։
Տեխնիկայի առումոբ Մբապեն մի փոքր գերազանցում է Հոլանդին։ Նա ոչ միայն արագություն ունի, այլև՝ ֆանտազիա։ Նա ինտելեկտ, վարպետություն ու գերազանց արագություն ունի։ Կիլիանը կարողանում է խաղն արագ վերլուծել։ Նա ոգով ազատ է, նա բացառիկ է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։