Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագ Մաթիաս Զամերը խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու և ֆուտբոլիստի հավանական աշխատավարձի մասին։
«Ես գիտեմ, որ «Սիթին» ցանկանում է ձեռք բերել Հոլանդին: Այս փաստը հայտնի է բոլորին։ Գումարը տեսնելով՝ ես կորցրեցի գիտակցությունս։
Կինս ինձ դուրս հանեց այդ իրավիճակից։ Ես նույնիսկ չեմ կարող հաշվել այդքան գումարը»,- մեջբերում է Զամերին Waz-ը։
Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին առաջարկել է շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, ինչը նրան կդարձնի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Բացի այդ, ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբին կարող է արժենալ 100 մլն ֆունտ։