«Մանչեսթեր Յունայթեդի» աշխատակիցները փնտրում են այն երկրպագուներին, ովքեր տարատեսակ իրեր են նետել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի վրա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ այս թիմերի միջև կայացած խաղից հետո:
Այս մասին հայտնում է լրագրող Սայմոն Սթոունը Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի աշխատակիցներն ուսումնասիրում են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, որպեսզի պարզեն մեղավորների ինքնությունը: Մարզադաշտում արգելված է խաղադաշտի ուղղությամբ ցանկացած իր նետելը, իսկ օրինազանցներին կարգելեն այցելել մարզադաշտ: