Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել «Բավարիայի» մարզման ժամանակ և ժամանակից շուտ ավարտել այն։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը՝ դարպասին հարվածներ կատարելու ժամանակ սահել է։ Ֆուտբոլիստն ընկել է ծնկների վրա, փորձել է շարունակել մարզումը, բայց չի կարողացել։
Նշվում է, որ Լևանդովսկին բուժզննում կանցնի, որի արդյունքը պարզ կլինի ավելի ուշ։
Մարտի 19-ին «Բավարիան» կհանդիպի «Ունիոնին»։