Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին.
«Մեր ծրագիրն այսպիսին է՝ հնարավորինս զայրացնել «Մանչեսթեր Սիթիին»: Մենք պետք է հաղթենք մյուս հանդիպումներում։ Մենք շատ հավակնոտ ենք և վճռական ենք մեծ գործեր անելու հարցում, բայց շատ հարգանքով ենք վերաբերվում «Սիթիին»:
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նաև մյուս բոլոր թիմերին, որոնց դեմ խաղում ենք: Իսկապես ուժեղ թիմերը քիչ են: Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր խաղ դժվար է, բայց կան մի քանիսը, որոնք հատկապես կոշտ են, և դրանցից մեկը կլինի վաղը երեկոյան՝ «Արսենալի» հետ:
Ոչքան հնարավոր է, մենք կփորձենք հաղթել, վստահեցնում եմ ձեզ»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին Sky Sports-ը։