«Բարսելոնայի» ղեկավարությունում ընդհանուր կարծիք չկա «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ըստ Beteve-ի, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան կողմ է 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն:
Միաժամանակ, «Բարսելոնայի» խորհրդի մյուս անդամները կարծում են, որ պորտուգալացու համար ավելի քան 50 միլիոն եվրո վճարելը տեղին չէ՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական ներկայիս իրավիճակը։
Ընթացիկ մրցաշրջանում Նևեշը «Գայլերի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։