Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։
Football.London-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է մարզչին նոր պայմանագիր առաջարկել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Երկարաձգման հիմնական պատճառը ՊՍԺ-ի հետաքրքրությունն է Արտետայի նկատմամբ։
Սպասվում է, որ փարիզյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամռանը կլքի ակումբը, իսկ Արտետան արգենտինացուն փոխարինելու թեկնածուների թվում է:
Արտետայի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: