«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է բրազիլական «Ֆլամենգո» տեղափոխվելու ցանկության մասին։
Այս մասին Վիդալն ասել է TNT Sports-ին տված հարցազրույցում։
«Երևի ժամանակն է ավարտել կարիերայիս եվրոպական փուլը: Իմ երազանքն է խաղալ «Ֆլամենգոյում»։ Ես սիրում եմ այս ակումբը և ջանքեր կգործադրեմ մի օր խաղալու նրանց կազմում»,- ասել է Վիդալը:
2021/2022 մրցաշրջանում Արտուրոն Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում։ Նա դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։