«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Հարի Նևիլը կարծում է, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան «Մանչեսթեր Սիթին»:
«Լիվերպուլը» շատ վտանգավոր է: Ես նայում եմ նրանց հինգ ռմբարկուներին: Նրանք մոտենում են առաջնության վերջին խաղերին՝ գիտակցելով, որ այս հինգ խաղացողների հետ կարող են հաղթել ահավոր շատ խաղեր: «Սիթին» այդ շքեղությունը չունի:
Դիաս, Ժոտա, Ֆիրմինո, Մանե և Սալահ.․․ Նրանք բոլորը «Լիվերպուլում» են և դեռ շատ գոլեր կխփեն։
«Սիթին» գերազանց թիմ է և դեռ կարող է նվաճել տիտղոսը, բայց այս 5 խաղացողները կարող են տարբերություն ստեղծել»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։