Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո իր հույզերի մասին։
Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Ռենից» 2021 թվականի օգոստոսին։
«Երբ մենք առաջին անգամ լսեցինք «Ռեալի» հետաքրքրության մասին, ես և ծնողներս ուրախությունից թռչկոտում էինք։
Մենք հասկանում էին, որ ֆուտբոլում ոչինչ հստակ չէ, քանի դեռ բուն տրանսֆերը տեղի չի ունեցել։ Ուստի մենք զսպեցինք ուրախացությունը։ Սա այն ակումբն է, որտեղ բոլորն են ցանկանում խաղալ։ Պայմանագիր կնքելուց հետո գիտես, որ այլ հարթություն ես մտնում»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Onefootball-ը: