«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզադաշտը՝ Օլդ Թրաֆորդը, կարող է քանդվել՝ նորը կառուցելու համար։ Սա այն տարբերակներից մեկն է, որը ակումբի սեփականատերերը դիտարկում են մարզադաշտի վերակառուցման շրջանակներում։
Ինչպես նշում է The Telegraph-ը, շուտով մանկունիացիները կարող են ընտրել այն ընկերությունները, որոնք պատասխանատու կլինեն վերակառուցման համար։
Դիտարկվող տարբերակներից մեկը 1910 թվականին բացված «Օլդ Թրաֆորդի» ամբողջությամբ քանդելն է, որը տեղավորում է 74140 հանդիսական։
Եթե այն քանդվի, «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է կառուցել նոր մարզադաշտ՝ 90 հազար նստատեղով։ Միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վերակառուցման այլ տարբերակներ դիտարկել։ Դրանց թվում՝ հարավային տրիբունայի ընդլայնումը՝ մարզադաշտի տարողունակության ավելացումով մինչև 80 հազար հանդիսական, կամ էլ՝ մարզադաշտի ամբողջական վերակառուցումը՝ առանց հարավային տրիբունայի քանդման և ընդլայնման։