ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է կազմակերպության ներկայիս ղեկավար Ջանի Ինֆանտինոյի մասին.
«Ինֆանտինոյի հետ երկու անգամ հանդիպել եմ նրա ընտրվելուց հետո՝ 2016 թվականին։ Նա ինձ ասաց, որ մենք նորից կներկայանանք Մեքսիկայի կոնգրեսում, բայց ես այլևս նրանից ոչինչ չլսեցի։
Հարցրի՝ նախագահը կկատարի՞ իմ խնդիրները լուծելու իր խոստումը, բայց պատասխանեցին, որ ուղղակիորեն ինձ հետ չի քննարկի, միայն փաստաբանների միջոցով։ Սա միակ և վերջին տեղեկությունն էր, որ ստացա այս պարոնից։ Դա անհարգալից էր, և դա կոպիտ է»,- Բլատերի խոսքերն է մեջբերում ABC-ն։
Բլատերը ղեկավարել է ՖԻՖԱ-ն 17 տարի․ նա հրաժարական տվեց 2015 թվականի հունիսին՝ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն ճգնաժամի ֆոնին: