Հարձակվող Էդինսոն Կավանին չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Կավանին արդեն որոշում է կայացրել եւ չի փոխի այն։ Էդինսոնն այս ամառ կհեռանա «Օլդ Թրաֆորդից» ազատ գործակալի կարգավիճակով:
Կավանին ցանկանում է խաղալ իսպանական Լա լիգայում։ Միաժամանակ, հայտնի է դարձել նաև, որ ուրուգվայցին չի ցանկանում դիտարկել Հարավային Ամերիկայի ակումբների առաջարկները։