«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է պայքարել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Լևանդովսկին «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ դեռ չի ստացել։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Նշվում է, որ Լևանդովսկին վրդովված է ստեղծված իրավիճակից, և հնարավոր է, որ առաջիկա ամռանը նա հեռանա Մյունխենից։
Բացի «Մանչեսթեր Սիթիից», աստղային հարձակվողի տրանսֆերին հավակնում են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և «Ռեալը»: