Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (3:0):
Վնասվածքներ են ստացել ձախ պաշտպան Ֆերլանդ Մենդին, վինգեր Ռոդրիգո Գոեսը և հարձակվող Կարիմ Բենզեման։
Այս խաղացողները շուտով խորացված բուժզննում կանցնեն, որի արդյունքները սպասվում են չորեքշաբթի։
Լա Լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» կխաղա «Ռեալի» դեմ Էլ Կլասիկոյում․ հանդիպումը կկայանա մարտին 20-ին, Մադրիդում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 3,55։