Չիրո Իմոբիլեն դարձել է «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ա Սերիայում:
«Վենեցիայի» դեմ խաղում (1-0) նա դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը և Իտալիայի առաջնությունում ակումբի ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց․ դա նրա 144-րդ գոլն էր Ա Սերիայում «Լացիոյի» կազմում։
«Լացիոն» վաստակեց 49 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։
Ա Սերիայի հաջորդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Լացիոյին»։ Հանդիպումը կկայանա մարտի 20-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 2,30 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Լացիոյի» հաղթանակը՝ 3,10։